Մեր մասին
PsyUnity-ին տրամադրում է անհատական հոգեբանական ծառայություններ, որոնք հասանելի են ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ՝ ապահովելով բարձր որակ և մասնագիտական մոտեցում։
Մեր նպատակն է ստեղծել համագործակցության հարթակ հոգեբանների համար, որտեղ նրանք կարող են առաջարկել իրենց ծառայությունները, զարգացնել իրենց կարիերան, վարել սեփական մասնագիտական բլոգը, մասնակցել սեմինարների, սուպերվիզիաների և այլ մասնագիտական ծրագրերի։ PsyUnity-ին նախատեսված է ապահովելու նրանց շարունակական աճը, առաջընթացը և ճանաչելիությունը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակում։
Մեր հարթակի նպատակներից է նաև աջակցել գիտական աշխատանքներ գրող ուսանողներին, երիտասարդ հետազոտողներին և գիտնականներին՝ տրամադրելով արագ, հուսալի և վստահելի տվյալների բազա։ Մենք առաջարկում ենք պատրաստի հարցաշարեր, վավերացված և վերլուծված տվյալների փաթեթներ, ինչպես նաև անհատական հարցումների կազմակերպման հնարավորություն՝ ըստ Ձեր հետազոտության թեմայի և նպատակների։ PsyUnity-ին ձգտում է դառնալ հոգեբանական և սոցիալ-հոգեբանական հետազոտությունների վստահելի գործընկեր։