Phone Icon 077 851 858
Menu Icon

Սթրես

Սթրես

Արդյո՞ք հաճախ թվում է, որ առօրյան շատ ծանրաբեռնված է, և դուք չեք հասցնում հանգստանալ: 

Սթրեսը մեր ժամանակների ամենատարածված խնդիրներից է, բայց կարևոր է իմանալ, որ այն հնարավոր է կառավարել։ 

Եկեք հասկանանք, թե ինչ է սթրեսը, ինչու ենք այն զգում մեր մարմնի և հոգեկանի վրա և ինչպես կարող ենք հաղթահարել այն։ Ինչ է սթրեսը Սթրեսը մեր մարմնի և ուղեղի բնական արձագանքն է տարբեր կյանքի իրավիճակներին: 

Կարճատև սթրես (acute stress): Իրավիճակային արձագանք (օրինակ՝ քննության նախօրեին կամ որևէ աշխատանքի վերջնաժամկետ)։

 Երկարատև սթրես (chronic stress): Շարունակական լարվածություն, որն առաջանում է երկարատև մտավոր ծանրաբեռնվածությունից / ֆինանսական խնդիրներ, ընտանեկան կամ այլ տեսակի պարբերական խնդիրներ/։ 

Ինչու ենք զգում սթրես Սթրեսի հիմնական պատճառները՝ • Աշխատանքի ծանրաբեռնվածություն։ 

• Ֆինանսական դժվարություններ։ 

• Ընտանեկան խնդիրներ։ 

• ՛՛Անորոշ ապագայի՛՛ վախ։ 

Սթրեսը կարող է արտահայտվել տարբեր ձևերով. 

• Ֆիզիկական ախտանիշներ՝ գլխացավեր, հոգնածություն, մկանային լարվածություն։ 

• Հուզական վիճակի փոփոխություններ՝ անհանգստություն, գրգռվածություն։ 

• Վարքային փոփոխություններ՝ քնի խանգարումներ, ալկոհոլի, ծխախոտի կամ այլ հոգեակտիվ նյութերի չարաշահում, ագրեսիվ վարքագիծ։ 

Ինչպես կառավարել սթրեսը Մի քանի գործնական խորհուրդներ 

1. Խորը շնչառություն և մեդիտացիա: Ամեն օր 5-10 րոպե շնչառական վարժություններվարժություններ կատարելը կարող է օգնել հանգստանալ։ 

2. Ֆիզիկական ակտիվություն: Ամեն օր 20-30 րոպե մարզվելը կամ շաբաթական երկու անգամ զբոսնելը բնության գրկում նվազեցնում է սթրեսը։ 

3. Ժամանակի կառավարում: Օրվա կամ շաբաթվա պլանավորում՝ առաջնահերթությունների սահմանման միջոցով։

 4. Սահմանափակեք անհանգստություն առաջացնող տեղեկությունները: Եթե շատ եք հետևում նորություններին կամ սոցիալական ցանցերին, դադար տվեք, հաճախ դրանք սթրեսի աղբյուր են։ 

5. Դիմեք մասնագետներին: Եթե սթրեսը դառնում է անկառավարելի, դիմեք մասնագետի օգնությանը։ 

 Սթրեսը մեր կյանքի անբաժան մասն է, բայց այն չի նշանակում, որ մենք պետք է ապրենք դրա տիրապետության տակ։ Փոքր քայլերով և ճիշտ մոտեցումներով կարելի է հաղթահարել այն։ Հիշեք՝ հոգեբանական աջակցությունը միշտ հասանելի է, և PsyUnity-ն այստեղ է, որպեսզի օգնի ձեզ հոգեկան առողջության բարելավման և պահպանման ճանապարհին։ Մեկնաբանություններում կիսվեք ձեր մտքերով, ձեր փորձով, նշեք ձեր մեթոդները սթրեսի հախթահարման հարցում: 

Կարող եք նաև թեստի անվճար ստուգել թե ինչքանով է սթրեսը ազդում ձեր կյանքի վրա:

Օգտված աղբյուրները՝ https://www.nimh.nih.gov/health/topics/stress

 https://www.helpguide.org/articles/stress/stress-management.htm

 https://www.health.harvard.edu/topics/stress 

Blog Image
calendar icon 16.01.2025